Մեկ փուլով բազմաբաղադրիչ թմրամիջոցների սկրինինգ թեստ (մեզի միջոցով)

$16

1000 հ․ պահեստում

Արտադրող
«Чжэцзян Ориент Ген Биотех Ко. Лтд.», Китай

Նկարագրություն
Մեկ փուլով բազմաբաղադրիչ 10 տեսակի թմրամիջոցների Դրագ Կոնտրոլ Պանել սկրինինգ թեստ (մեզի միջոցով)
Նախատեսված է մեկ փուլով մեզի մեջ 10 տեսակի թմրամիջոցների առկայության որոշման համար՝ օպիատներ/մորֆին/հերոին (MOP) կոկաին (COC); մարիխուանա (THC); ամֆետամին (AMP); մետամֆետամին (MET); բարբիտուրատներ (BAR); բենզոդիազեպիններ (BZO); ֆենցիկլիդին (PCP); մետադոն (MTD); էքստազի (MDMA):

Օգտագործման եղանակը և արդյունքների մեկնաբանումը
Թեստի օգտագործման հրահանգներ
1) Բացել փայլաթիթեղի տոպրակը, հանել թեստ-վահանակը և օգտագործել հնարավորինս արագ
2) Հեռացնել թեստ-վահանակի կափարիչը
3) Մեզի նմուշի վրա ուղղված սլաքներով, նմուշի ծայրը ուղղահայաց, թեստ-վահանակը ընկղմել մեզի նմուշի մեջ առնվազն 10-15 վայրկյան:
4) Կափարիչը նորից տեղադրել սարքի վրա և սարքը տեղադրել հարթ և չոր մակերեսի վրա:
5) Արդյունքները ընթերցել 5 րոպե հետո

Արդյունքների մեկնաբանություն.
Բացասական. երկու մուգ գծերի հայտնվելը թեստ վահանակի նշված պատոհանում նշանակում է, որ թմրանյութ չի հայտնաբերվել:
Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վահանակի նշված պատոհանում թույլ գույնի գծի հայտնվելը նշանակում է, որ մեզի մեջ թմրանյութի և նրա մետաբոլիտների չափաքանակը մոտ են զգայունության շեմին: Այս արդյունքը պետք է մեկնաբանվի որպես բացասական։
Դրական. թեստ վահանակի նշված պատուհանում մեկ մուգ գծի հայտնվելը նշանակում է, որ տվյալ պատոհանում նախանշված թմրանյութի առկայությունը մեզի մեջ հայտնաբերվել է:

Քաշ 100 գ